Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձարկվում են երիտասարդ բռնցքամարտիկները, իսկ կանանց հավաքականը պատրաստ է մրցաշարին

Դեկտեմբեր 17,2021 11:48

Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ «Դինամո» մարզահամալիրում չորս հավաքականների մասնակցությամբ մեկնարկած թիմային առաջնությանը մեր առաջատար մարզիկներից ոմանք չեն մասնակցում: «Որոշել ենք մենամարտելու հնարավորություն տալ հավաքականի անդամ այն բռնցքամարտիկներին, որոնք աշխարհի վերջին առաջնությունում ընդամենը մեկ մենամարտ են անցկացրել: Այս մրցաշարը մեզ նաեւ երիտասարդ բռնցքամարտիկներին փորձարկելու լավ առիթ է, որոնք փոխում են տարիքային կարգավիճակը»,-տեղեկացրեց պարոն Աղամալյանը:

Այս մրցաշարում հանդես գալու հնարավորություն ունի նաեւ Հայաստանի կանանց հավաքականը, որն այսօր ուժերը չափելու է Ուկրաինայի թիմի հետ:

Ռաֆիկ Մեհրաբյան

Մեր կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆիկ Մեհրաբյանը մեզ տեղեկացրեց, որ մասնակցելու են ընտրանու հիմնական կազմի բոլոր անդամները: «Մարզասերները ռինգում կտեսնեն Անուշ Գրիգորյանին, Անի Հովսեփյանին եւ մեր մյուս աղջիկներին, որոնք հաջողություններ են արձանագրում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Թիմն ընդհանուր առմամբ պատրաստ է այս մրցաշարին: Մենք հավաք էինք անցկացնում՝ նախապատրաստվելով աշխարհի առաջնությանը, սակայն երբ այն հետաձգվեց, մենք մարզուհիներին ազատ արձակեցինք՝ հանձնարարելով մարզումները շարունակել անձնական մարզիչների ղեկավարությամբ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031