Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 4-ին ՀՈԲ ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ «Ալեքսանդր» հյուրանոցի մոտից ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ս.-ին:
Նրանք զեկուցագիր են ներկայացրել, որ Ս-ն նույն վայրում պետական արարողակարգի ժամանակ ներկա գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բարձրաձայն ծանր վիրավորանք է հնչեցրել: Նախապատրաստված նյութերը ՀՈԲ-ից փոխանցվել են հետաքննություն բաժանմունք:
Հ. Ս.-ն բաց է թողնվել: Նախապատրաստվում են նյութեր: