ԲՀԿ խմբակցությունը միացել է Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին։
ԲՀԿ-ից ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի վերաբերյալ տարբեր լուրեր էին շրջանառվում։ Նա Մարությանի կնոջ՝ Իվայի ընկերուհին է, նաեւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրենը։ Ժամանակին գրել էինք, որ հենց կնոջ ընկերուհին լինելու համար է Մարությանը, ընդ որում՝ օրենքի խախտմամբ (Վարդանյանը զուգահեռ Երեւանի ավագանու անդամ էր ու իրավունք չուներ Մարությանի ենթակայության տակ գտնվող կառույցում պաշտոն ստանալ), պաշտոնի նշանակել։ Վարդանյանը սկզբում չի ցանկացել դեմ դուրս գալ իրեն պաշտոնի նշանակած քաղաքապետին, բայց ԲՀԿ ղեկավարության հետ հանդիպումից հետո ենթարկվել է։
Մենք կապ հաստատեցինք նրա հետ, որպեսզի հասկանանք՝ միացե՞լ է ստորագրահավաքին, թե՞ ոչ, սակայն նա հարցը լսելուն պես անջատեց հեռախոսը։
ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն ասաց՝ օրակարգում կա քաղաքապետի հեռացման հարց, ինչն իրենք նախկինում եւս նախաձեռնել են․ «Կա կոնկրետ հարց, որը եղել է քո օրակարգում, ԲՀԿ-ն քաղաքապետի փոփոխման հարց ունեցել է, հիմա այս նախագծի ստորագրահավաքը որ գնում է, դա չի նշանակում, որ դու միանում ես «Իմ քայլին», դա ուղղակի նախագիծ է, թե դու դրան կողմ ես, թե ոչ։ Մենք առաջնորդվում ենք մեր հիմնավորմամբ, մենք ոչ թե նայելու ենք նախագծի տված հիմնավորմանը, այլ մենք ունենք մեր հիմնավորումը»։
Կարդացեք նաև
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում