Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Համոզված ենք և երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք. Արցախյան պատերազմի մասնակից ջոկատների հայտարարությունը

Դեկտեմբեր 17,2021 10:35

Արցախյան պատերազմի մասնակից ջոկատները տարածել են հայտարարություն:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ ներքոստորագրյալ կամավորական ջոկատների մարտիկներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումներն արցախյան երեք պատերազմների մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ։

ՀՀ ներկայիս իշխանությունները բացարձակ անընդունելի պատճառաբանությամբ իրականացնում են ակնհայտ պարտվողական քաղաքականություն. այլևս անսքող մտադրությամբ Սյունիքի տարածքից թշնամուն հանձնելու, աշխարհի պետությունների կողմից ճանաչված սուվերեն Հայաստանին պատկանող, անփոխարինելի նշանակություն ունեցող հողային տարածքներ:

Տվյալ իրավիճակում, միանգամայն պարզ է, որ իր ողջ կարողություններով հայրենիքին նվիրված հրամանատարը կարող է արգելք հանդիսանալ այս հակահայ ծրագրի իրականացման համար, ուստի Աշոտ Մինասյանին մեկուսացնում են՝ որպես «վտանգավոր տարրի»: Մենք նվազագույն կասկած իսկ չունենք, որ հրամանատար Մինասյանի կալանավորումը պարզ շարունակությունն է այն քաղաքականության, ինչի արդյունքում տևականորեն անազատության մեջ են գտնվում ամենքիս հայտնի Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, այլ նվիրյալներ:

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը, ով մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, դեկտեմբերի 1-ին անհիմն վճռով կալանավորվել է։ Կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը դատախազությունը Ազգային Անվտանգության ծառայությանը ներկայացրել էր դեռևս մեկ տարի առաջ` 2020 թվականի նոյեմբերին, սակայն մերժվել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից հանցակազմի բացակայության պատճառով, զենքի և ռազմամթերքի հետ Աշոտ Մինասյանի կապը չհաստատվելու հիմքով:

Հարուցված գործի և կալանավորման վերաբերյալ Աշոտ Մինասյանը նույնպես դիրքորոշում է հայտնել, որում հստակորեն փաստել է, որ իրեն հետապնդելու և մեկուսացնելու նպատակը պայմանավորված է Սյունիքում տեղի ունեցող ներկա գործընթացներով:

Մենք լա՛վ ենք ճանաչում Աշոտ Մինասյան հրամանատարին՝ նվիրյալ ու անբասիր հայորդուն, ում հետ պատիվ ենք ունեցել արցախյան դժնդակ պատերազմների օրերին մաքառել միևնույն խրամատում, միևնույն ճակատում, միևնույն նպատակի համար: Ուստի, առաջնորդվելով հրամանատար Մինասյանի հանդեպ ունեցած մեր բացառիկ հարգանքով, մենք՝ կամավորական ջոկատների մարտիկներս, դարձյալ և կրկին դատապարտո՛ւմ ենք Աշոտ Մինասյանի հանդեպ կիրառվող դատական անհիմն վճիռները և պահանջում ենք ՀՀ իշխանություններից ի վերջո խոհեմություն ցուցաբերել և դադարեցնել քրեական հետապնդումները Հայրենիքի նվիրյալների հանդեպ:

Համոզված ենք և երաշխավորում ենք, որ Աշոտ Մինասյանը չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը և չի կատարի օրենքով արգելված որևէ արարք:

1.Թալինի կամավորական ջոկատ

2.Գավառի արցախյան պատերազմի վետերանների միություն

3.Արմավիրի «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ

4.Վարդենիսի կամավորական ջոկատ

5.Մարտունու հատուկ գնդի 5-րդ առանձնակի գումարտակ

6.Վայքի կամավորական ջոկատ

7.Եղեգնաձորի կամավորական ջոկատ

8.Գորիսի ԵԿՄ «Հայոց մարտիկներ» ջոկատ

9.Գորիս – Քոլատակի «Մխիթար Սպարապետ» կամավորական ջոկատ

10.Արցախի Շահումյանի շրջանի «Էրքեջ» ջոկատ

11.Աբովյանի ՀԱԲ –ի Արցախի բաժանմունքի առանձնակի գումարտակ

12.«Նիկոլ Դուման» կամավորական ջոկատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031