Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին. 16 կուսակցությունների հայտարարությունը

Դեկտեմբեր 17,2021 01:43

Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում:

Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։

Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում կատարվող ապօրինի ձերբակալությունները, բռնաճնշումներն ու սպառնալիքները ոչ միայն ժողովրդավարության և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներ են, այլ նաև հետապնդում են հստակ նպատակներ՝ գողանալ ժողովրդի վստահության քվեն, լռեցնել Հայաստանը կործանման տանող՝ մեկ անձի քաղաքականությանը ընդդիմացող գործիչներին և ոչնչացնել տեղերում դիմադրության օջախները: Նպատակը մեկն է՝ ձերբակալել բոլոր այն անձանց, ովքեր դիմադրելով հակապետական իշխանություններին՝ փորձում են կանգնեցնել պետության կործանման գործընթացը և խանգարել հայրենավաճառ ծրագրերին:

Կեղծ ժողովրդավարության կարգախոսով իշխանության եկած ուժը միջազգային հանրության աչքի առաջ, Հայաստանում դիվանագիտական ներկայություն ունեցող և ժողովրդավարական արժեքները դավանող միջազգային կազմակերպությունների և երկրների լռելյայն համաձայնությամբ, գործադրում է հակաժողովրդավարական մեթոդներ ու անթաքույց հաստատում բռնատիրություն:

Կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ընտրված քաղաքապետերին, ավագանու անդամներին և քաղաքական գործունեության համար կալանավորված անձանց։

Թույլ չենք տալու Հայաստանի Հանրապետությունում բռնապետական կարգերի հաստատում։

16.12.2021 թ.

 

Սույն հայտարարությունը բաց է միանալու համար:

 

Ազատություն կուսակցություն

Ազգային Անվտանգություն կուսակցություն

Ազգային Ժողովրդավարական Միություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

«Զարթոնք» Ազգային-Քրիստոնեական կուսակցություն

«Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություն

Ժողովրդավարական Ուղի կուսակցություն

«Համերաշխություն» կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցություն

Ռեֆորմիստների կուսակցություն

«Վերածնվող Հայաստան» կուսակցություն

Քրիստոնյա-Դեմոկրատական կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031