Դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան և Վարդենիս խոշորացված համայնքներում: Տարածքային ընտրական հանձնաժողովներում արդեն ամփոփվել են ընտրությունների արդյունքները: Դեկտեմբերի 16-ից ավագանու ընտրված անդամներին շնորհվում են վկայականներ:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը թիվ 19, 20, 21 տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրված վկայականները Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Գուրգեն Մարտիրոսյանին, Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանին և Սևան խոշորացված համայնքում «Սարգիս Մուրադյան» դաշինքի կողմից առաջադրված ավագանու ցուցակը գլխավորող Սարգիս Մուրադյանին հանձնեց ավագանու անդամի վկայականներ:
Մարզպետը շնորհավորեց նրանց ՏԻՄ ընտրություններում գրանցած հաղթանակի համար, մաղթելով հաջողություններ և բեղմնավոր աշխատանքային գործունեություն: Նույն օրը խոշորացված համայնքների ավագանու մնացած անդամներին մանդատներ հանձնեցին տարածքային ընտրական հանձնաժողովներում:
Առաջիկայում վերը նշված խոշորացված համայնքներում տեղի կունենան ավագանու անդրանիկ նիստերը:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետարան