Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ սահմանվում են Երեւանում հանրային սննդի ծառայություն մատուցող օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամռան եւ ձմռան ամիսներին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները: Ամրագրվում է նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը: Փորձ է արվում կանոնակարգել սեզոնային առեւտրի կազմակերպման գործընթացը, Երեւանի ավագանին նմանատիպ օբյեկտների համար կսահմանի միասնական կանոնակարգ, թույլատրելի չափորոշիչներ եւ կներկայացնի արտաքին առեւտրի սահմանափակումները:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ՀՀ Ազգային ժողով