Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը

Դեկտեմբեր 16,2021 23:43

Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների  նախատեսումն է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու  քանդման` Կառավարության սահմանած կարգով»,- պարզաբանել է փոխնախարարը: Նա հավելել է, որ անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական կարգով:

Մինչ այս օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառվելու են գործող կարգավորումները: Փոխնախարարը հայտնել է, որ այդ կառույցները սահմանված ժամկետներում պետք է հաշվառել Կադաստրի կոմիտեում:

2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցները հաշվառման պետք է ներկայացնել  (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)  Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

Մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031