Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական պատվերն առայժմ կատարված է». Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց

Դեկտեմբեր 16,2021 21:12

Ժամեր շարունակ Երեւանում քննվեց Վանաձորի նախկին քաղաքապետ, «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը:

Որից հետո քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ Ասլանյանը կալանավորվեց:

Սակայն մինչ քննչական կոմիտեն կհրապարակեր որոշումը, Մամիկոն Ասլանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշում էր, որ չկար մեղադրանքի գոնե մեկ տարր, որը կհամապատասխաներ օրենքին. «Ոչ միայն քննիչը չկարողացավ հիմնավորել, որ մեղադրանքները հիմնավոր են, եւ առնվազն գոնե հիմնավոր կասկածի շեմը կարողանում են հաղթահարել, այլ չէր էլ կարող հիմնավորել: Լավագույն քննիչը դա չէր կարող անել, որովհետեւ այն արարքները, որոնք մեղսագրվում են Մամիկոն Ասլանյանին՝ հանցագործություն համարվել ուղղակի չեն կարող, որովհետեւ ինքը գործել է օրենքով սահմանված կարգով, իր լիազորությունների շրջանակում եւ օրենքի տառին համապատասխան»:

Ավելի ուշ Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջում դատարանի կայացրած որոշումը որակելով ապօրինի. «Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին։ Քաղաքական պատվերն առայժմ կատարված է։ Առանձնակի ցավում եմ հատկապես դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար։ Համակարգը խժռում է մարդուն, իսկ համակարգին ամեն մեկն ունակ չէ դիմադրել, ամեն մեկը չունի այդ ունակությունը, ամեն մեկը չի կարող լինել դատավոր»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031