Ծանրամարտի աշխարհի առաջնության նախավերջին օրը Հայաստանի ազգային հավաքականի ամենատիտղոսակիր մարզիկը՝ 109 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, երկամարտի 416 (188+228) կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ: Հայ դյուցազնը արծաթ եւ բրոնզ է նվաճել, համապատասխանաբար պոկում եւ հրում վարժություններում:
Վաղը աշխարհի առաջնության եզրափակիչ օրն է: Հայաստանի հավաքականից ասպարեզ մտնելու են գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Վարազդատ Լալայանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ