Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ կարգով, որ մենք ենք բեռներ տեղափոխում, նույն կարգով՝ Ադրբեջանը, հիմա դուք սա ի՞նչ եք կոչում՝ միջա՞նցք, թե՞ խոհանոց, թե ճեմուղի». Արման Եղոյան

Դեկտեմբեր 16,2021 19:15

«Դուք ինչո՞ւ եք Ալիեւի ասածները բերում Հայաստանի ներքաղաքական օրակարգ: Դուք Ալիեւի պրոպագանդիստնե՞րն եք Հայաստանում: Ինչո՞ւ եք այդ հարցը բերում պտտում: Բա պիտի Ալիեւը այդպես ասի, դա իրեն է ձեռնտու»,- ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին, որ Ալիեւն ասում է՝ ես գերիներին բաց եմ թողնում, իսկ ՀՀ-ում հնարավոր է խոշտանգեն:

Ալիեւն ասել էր Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ իրենց հաջողվել է համոզել ՀՀ իշխանություններին: Այս առնչությամբ Եղոյանն ասաց. «Դուք տեսե՞լ եք ՀՀ վարչապետի ասածը: Դուք Շառլ Միշելի ասուլիսը նայե՞լ եք, ձեր բոլոր հարցերի պատասխանները կային»:

Հարցին՝ ի վերջո միջանցքը լինելո՞ւ է, թե՞ չի լինելու՝ Եղոյանը պատասխանեց. «Հայաստանի տեսանկյունից չի լինելու, մենք թույլ չենք տալու դա: Ալիեւն ուզո՞ւմ է՝ այո, ուզում է, մենք չենք ուզում ու տեղի է ունենում կարծիքների բախում»: Դիտարկմանը, որ մենք Ալիեւի ասածը ներկայացնում ենք՝ որպես իր երազանք, իսկ հիմա նա ասում է՝ «մեզ հաջողվել է համոզել»՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Կա հայտարարություն, այնտեղ գրված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկաթուղին պարիտետային սկզբունքով, այսինքն, ինչ կարգով, որ մենք ենք բեռներ տեղափոխում, նույն կարգով՝ իրենք: Հիմա դուք սա ի՞նչ եք կոչում՝ միջա՞նցք, թե՞ խոհանոց, թե ճեմուղի»:

Եղոյանն ասաց, որ այն, ինչ այսօր կիրառվում է Գորիս-Կապան հատվածում, դա միջանցքի հակառակն է, կա մաքսակետ, որտեղ իրենք մաքսեր են գանձում. «Էքստրատերիտորիալ տարածք չի լինելու: ՀՀ պետական սահմանից ներս գտնվող ցանկացած սմ հողի վերահսկողությունը լինելու է ՀՀ-ինը: Թե ինչպես կվերահսկի այդ տարածքը, ինչ կարգով, ինչ կանոնով, ինչ մաքսավճարով, դա արդեն որոշում է ՀՀ-ն: Էքստրատերիտորիալ կառավարում ՀՀ ներսում չի լինելու, հետեւաբար միջանցք չի լինելու..Երբ Արաքս գետն անցնում եք, դուք հայտնվում եք ՀՀ տարածքում, ցանկացած սմ-ն այնտեղ ՀՀ տարածքում է: Այնտեղ դուք տեսնում եք ռուս սահմանապահների, ճի՞շտ է: Բայց խոսքը այստեղ վերաբերում է էքստրատերիտորիալ կառավարման բացառմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031