Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը տուգանել է արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող Ա/Ձ-ին

Դեկտեմբեր 16,2021 18:17

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականով Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել Վանաձոր քաղաքի Թումանյան 10ա հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Նարեկ Բրուտյանի կողմից շահագործվող բենզալցակայանում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:

Ըստ այդմ՝ իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է հետևյալը․ բենզալցակայանը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), 2020թ․ նոյեմբերի 17-ին անցել է ԱՎՕ տեխնիկական անվտանգության փորձաքննություն և ստացել դրական եզրակացություն։ Նշված ԱՎՕ-ն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցված է համասեփականատեր Նունե Բրուտյանի անվամբ, սակայն շահագործվում է անհատ ձեռնարկատեր Նարեկ Բրուտյանի կողմից:

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ արտադրական վտանգավոր օբյեկտները հաշվառելու, ինչպես նաև դրանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները գրառելու, վերլուծելու նպատակով լիազոր մարմինը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը: Ռեեստրում գրանցման ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտի մասին տեղեկությունները՝ ԱՎՕ շահագործող անձի անվանումը /անունը` անհատ ձեռնարկատիրոջ համար, պետական գրանցման, տեխնիկատեխնոլոգիական, տեխնիկական անվտանգության փորձաքննության արդյունքների, ինչպես նաև ԱՎՕ-ի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, կոնսերվացման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության մասին տվյալները։ Նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ արտադրական վտանգավոր օբյեկտի ընդլայնման, վերակառուցման, վերազինման, գտնվելու վայրի կամ շահագործող անձի փոփոխության դեպքում լիազոր մարմնին չտեղեկացնելը ենթակա է տուգանման՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին, ուսումնասիրելով վարչական վարույթի նյութերը, հիմնավորված է համարել, որ անհատ ձեռնարկատեր Ն․ Բրուտյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, այն է՝ ԱՎՕ շահագործող անձի փոփոխության մասին լիազոր մարմնին չի տեղեկացրել։ Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով, անհատ ձեռնարկատեր Ն․Բրուտյանը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 500 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031