Ազատամուտ գյուղում վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի տանիքները, որոնք երկար տարիներ անմխիթար վիճակում են գտնվել:
Մեզ հետ զրույցում Ազատամուտ գյուղի վարչական ղեկավար Սևադա Բալասյանը նշեց, որ Ազատամուտում շենքերի կառուցումից հետո առաջին անգամ է շենքերի տանիքները նորոգվում․
«Գյուղում 22 բազմաբնակարանային շենք կա, որոնցից 15 շենքի տանիքներն արդեն վերանորոգվել են, իսկ 5-ի վերանորոգումը կիրականացվի մինչև տարվա վերջ: Կմնա միայն 2 շենքի տանիքի վերանորոգում»:
Բալասյանը նշեց, որ տանիքների վերանորոգումն իրականացվել է կառավարության սուբվենցիոն ծրագրով, Ազատամուտի համայնքապետարանի, համայնքի բնակիչների և բարերարների համաֆինանսավորմամբ:
Կարդացեք նաև
Ըստ Բալասյանի` մինչև վերանորոգումը տանիքները գտնվել են անմխիթար վիճակում:
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ