«Իմ մոտ տպավորություն է, որ «Հայաստան» դաշինքի մոտ, եթե այդպիսին դեռ գոյություն ունի, «հաղթանակ» բառի իմաստով մի քիչ լավ չեն հասկանում»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքից Ագնեսա Խամոյանի հայտարարությանը, թե ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե ՔՊ-ն, այլ նախկին իշխանությունը՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Ընտրություններից առաջ ձեր ոչ պաշտոնական կարգախոսներից էր «կրելու ենք»-ը։ Հետո պարզվեց, որ դա նշանակում էր մտնել խորհրդարան։ Հիմա փաստ է, որ ՏԻՄ ընտրություններում մեծամասամբ ՔՊ-ն հաղթել է։ Դուք ախր․․․ մի հատ հարց տամ էլի, «Հայաստան» դաշինք գոյություն ունի՞։ Իմ տպավորությամբ՝ ոչ, որովհետեւ եկեք փաստենք՝ դուք որեւէ տեղում չեք մասնակցել ՏԻՄ ընտրություններին։ Ձեր մաս կազմող ուժերից մեկն էլ որեւէ տեղում չի հաղթել։ Դուք ընդհանրապես կա՞ք, թե ոչ»,-հարցադրում արեց Ռուբինյանը։
Նա հեգնեց․ «Դուք հաղթողներ եք, սիրելի բարեկամներ։ Դուք ինչպես հունիսի քսանին եք հաղթել, այնպես էլ հիմա։ Ուղղակի մի հատ խնդիր կա՝ դուք չկաք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ