Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անգամ Լևոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը. Հակոբ Կարապետյան

Դեկտեմբեր 16,2021 17:51

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ավագանու անգամ Լեւոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։

Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը.

1.2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» եւ ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։

2.2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։

3.Այսօր քաղաքապետ Մարությանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով եւս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։

4.Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ միջեւ ստորագրված վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։

Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։

Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։ 850*100/511=60,11%։

Այսինքն, արդեն արված եւ ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, եւ ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լեւոն Հովհաննիսյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031