«Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, որոնք ձեր ցուցակներով առաջադրվել են։ Ջերմուկի ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածու Վահագն Արսենյանի հետ դուք ի՞նչ կապ ունեք։ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հաղթանակի հետ դուք ի՞նչ կապ ունեք»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր դիմելով իշխանությանը՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա նշեց․ «2017թ․-ին ես Թովմաս Շահվերդյանին մի դրվագով եմ հիշում, երբ նա գործող մարզպետի հետ էր մրցում՝ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովելու մրցապայքարում։ Հիմա առաջադրվեց ձեր ցուցակով, ձեր քննադատած նախկին մեխանիզմները կիրառեց ու հաղթեց։ Կամ, Մարտունիում հաղթել է թեկնածու, որը, ըստ մամուլի հրապարակումների, 2015թ․-ի սահմանադրական բարեփոխումների ժամանակ իշխանության համար շատ ձայներ բերելու համար պարգեւատրվել է «Նիվա» մակնիշի մեքենայով։ Դուք ի՞նչ կապ ունեք նրա հաղթանակի հետ»։
Պատգամավորը պնդեց․ «Նախկիններն ավելի շատ են հաղթել, քան դուք։ Դուք միայն Արմավիրում եւ Էջմիածնում ունեք կարկառուն ներկայացուցիչներ, որոնք հաղթել են։ Ընդ որում, քսան տոկոս մասնակցություն է եղել Արմավիրում, իսկ դուք ասում եք, թե 80% ձայն եք ստացել։ Իսկ Էջմիածնում Դիանա Գասպարյանն է հաղթել, որը հայտարարում էր, թե հանուն պետության Փաշինյանը պետք է հեռանա։ Հետո Սուրեն Պապիկյանը հավանաբար մունջ արեց եւ կարողացավ ապահովել նրա հաղթանակը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ