Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 6-ին նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը, որը ներկայումս «Արզնի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենն է, հաղորդում է տվել այն մասին, որ Արզնի առողջության կենտրոնի գլխավոր հաշվապահ Արթուր Պետրոսյանը հուլիսի 31-ից առ այսօր իր աշխատանքային գործունեության ընթացքում ավանդներ համալրելու և աշխատակիցների աշխատավարձերը փոխանցելու համար իրեն վստահված 42.570.000 դրամ գումարը յուրացրել է եւ վերջին անգամ աշխատավայրում է եղել դեկտեմբերի 4-ին:
Մահտեսյանը հրաժարվել է կտրոն-ծանուցագիր ստանալուց:
Վերջինս կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ մասին տեղեկացել է դեկտեմբերի 6-ին:
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև