«ՏԻՄ ընտրությունների արդյունքներով 36 համայնքից 14-ում իշխող ուժը հիսուն տոկոսից ավելի արդյունք ունեցավ։ 12-ում էլ ձայների մեծամասնությունը չի ստացել։ Ութ համայնքներում, թեև ՔՊ-ն առաջին հորիզոնականն է գրավել, սակայն ընդդիմադիրների կոալիցիաների արդյունքում կորցնում է համայնքապետ ունենալու հնարավորությունը։ Սա իշխող ուժը ծանր տարավ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Որքան էլ իշխող ուժի ղեկավարի եւ նրան կրկնօրինակողների շուրթերից հնչեցին, թե դա ժողովրդավարության հաղթանակ է, միեւնույնն է, սա այլ բանի մասին է խոսում։ Ի՞նչ եղավ ձեր ժողովրդավարությունը, երբ սկսեցիք բռնաճնշումներն այն համայնքներում, որտեղ էապես չեք կարողանում համայնքապետ նշանակել։ Ինչո՞ւ չեք կարողանում արժանապատվորեն ընդունել ձեր պարտությունը»,-հարցադրում արեց Արմենուհի Կյուրեղյանը։ Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությանը չի հաջողվելու բռնապետություն հաստատել․ «Դուք դուրս եք վռնդվելու իշխանությունից։ ՏԻՄ օրենքն ամիսներ անց հնարավորություն է տալիս անվստահություն հայտնել համայնքի ղեկավարին»։
Վերջին նախադասության հետ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայնություն հայտնեց, սակայն ասաց․ «Իսկ ձեր լեքսիկոնի հետ կապված հորդորում եմ մի քիչ զուսպ լինել, որովհետեւ եթե մենք էլ սկսենք խոսել, թե ով ում է վռնդել եւ ով ում պետք է վռնդի, ով է ում շարունակաբար վռնդելու, լավ բան չի ստացվի։ Զարմանում եմ ձեզ վրա՝ հասուն մարդ եք, դժվա՞ր է նորմալ բառեր օգտագործել․․․»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ