Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա թուրք ագենտների բացահայտման հարթակ է, պարոն Կիրակոսյան»․ Ռուբինյան

Դեկտեմբեր 16,2021 16:32

«Քննարկումն այլ հունով ընթացավ։ Ցավում եմ, որ նման արձագանքներ եմ լսում, որովհետեւ ՄԱԿ-ի դատարանի որոշումների միջեւ հավասարության նշան դնելու փորձերն աբսուրդի են հասնում։ Չգիտեմ, թե որն է ավելի վատ՝ որ մարդը ծանոթ չէ՞, թե ծանոթ է ու դիտավորյալ խեղաթյուրում է»,-ԱԺ լիագումար նիստում այսօր անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի պնդմանը, թե ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հավասարության նշան է դրել ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանի հարցադրումը ՔՊ-ականների միջեւ նաեւ բանավեճի առիթ հանդիսացավ․ իշխանականներն ընդդիմադիրներին մեղադրեցին Ալիեւի փաստաբան լինելու մեջ։ «Դա նպաստում է ադրբեջանական թեզին, դա դատապարտելի է»,-հավելեց Եղիշե Կիրակոսյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հեգնեց՝ սա թուրք ագենտների բացահայտման հարթակ է, պարոն Կիրակոսյան, այստեղ հիմնականում օրենքներ չեն քննարկվում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031