«Ես չգիտեմ՝ կենտրոնական իշխանությունների ցուցման մասին։ Հայկ Մարությանն իմ ընկերն է, իմ դասընկերն է, այդ տեսանկյունից ես ճիշտ չեմ համարում այս հարցին պատասխանելը, որովհետեւ դա ունի անձնական շերտ»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու նախաձեռնությունը գալիս է կենտրոնական իշխանությունից, ասաց նախարար Վահան Քերոբյանը:
Քերոբյանը հրաժարվեց շատ հարցերի պատասխանել։ Թե ինչպես է գնահատում քաղաքապետի աշխատանքը, նախարարն ասաց․ «Ես չէ, որ պետք է գնահատեմ Հայկ Մարությանի աշխատանքը։ Իսկ որպես երեւանցի ունեմ կարծիք, բայց դա տարբերվում է այս ամբիոնից ասած իմ կարծիքից եւ նպատակահարմար չեմ գտնում պատասխանել»։
Քերոբյանի խոսքով՝ իշխող քաղաքական ուժում չկա արգելք այլակարծության վրա։
Նա չպատասխանեց նաեւ անվստահություն հայտնելու հիմնավորումների մասին հարցին, բայց ասաց․«Ես մանրամասն տեղեկություններ չունեմ, զերծ կմնամ հետագա քննարկումներից։ Որպես ընկեր կփորձեմ ավելի շատ բան իմանալ այս իրավիճակի մասին եւ իմ դիրքորոշումները հայտնել ում որ պետք է, ում որ գտնեմ, որ պետք է»։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ