Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալու պարագայում Ադրբեջանն ավելի շատ կշահի կազմակերպության անդամ-երկրների հետ գործակցությունից: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը Բաքվում մասնակցում է ռուս-ադրբեջանական գործակցության հեռանկարներին նվիրված համաժողովին:
«ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակը հնարավորություն կտա Ադրբեջանին ավելի շատ օգուտ ստանալ գործակցությունից: Ադրբեջանում հազիվ թե որևէ մեկը տեղյակ լինի ԵԱՏՄ-ից, նրա գործունեությունից: Բնակչության մոտ 30-40 տոկոսն ընդհանրապես չգիտի՝ դա ինչ է: Ուստի անհրաժեշտ է բարձրացնել իրազեկվածության մակարդակը»,- ասել է Օվերչուկը լրագրողներին:
Նրա խոսքով՝ դիտորդի կարգավիճակն Ադրբեջանին հնարավորություն կտա մասնակցել աշխատանքային մարմինների գործունեությանը, և հետևաբար, «որքան շատ բան ես իմանում, այնքան մեծ օգուտ կարող ես ստանալ գործակցությունից»:
Հիշեցնենք, դեկտեմբերի 10-ին Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու մասին խոսել էր Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հավանություն էր տվել այդ գաղափարին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային