Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին. Միհրան Պողոսյան

Դեկտեմբեր 16,2021 14:50

Փաստաբան Միհրան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն

Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ…

Աշոտ_Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է չի տրամադրվում պաշտպանության կողմին…

Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:

Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031