Լրահոս
Օրվա լրահոսը

«Կպատմեմ, թե ինչպես էր այս դահլիճում նստածներից մեկն իր ամուսնուն ուզում նշանակել պաշտոնի»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 16,2021 14:38

«Կառավարությունը շըփ-թըփ կարգով առաջարկում է շատ արագ փոփոխություններ անել «Հանրակրթության մասին» օրենքում։ Իմացեք, որ կառավարությունն ուզում է ողջ կրթական համակարգը գլխիվայր փոխել կառավարման իմաստով։ Երկու տնօրեն են ուզում նշանակել, մեկը՝ որպես կրթական պատասխանատու, մյուսը՝ կուսակցական ենթակա նախարարության կողմից»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա՝ իշխանությունն այսպես կուսակցական ենթակայության տակ է դնելու ողջ կրթական համակարգը․ «Եվ հիմա ուզում են մի քանի ժամում այս նախագիծը սղացնել, դրա համար արտահերթ ռեժիմով են բերում։ Շուտով կպատմեմ, թե ինչպես էր այս դահլիճում նստած մեծամասնության թեկնածու-պատգամավորներից մեկը սեփական ամուսնուն կրթական համակարգում ուզում նշանակել պաշտոնի»։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր հերթին պարզաբանեց՝ կառավարությունն առաջարկել է հետաձգել «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը, ուստի օրենքը քննարկելու բավականին ժամանակ կլինի, հանրային լսումներ եւ ընդդիմության հետ քննարկումներ կլինեն․ «Դավադրության տեսությունները կապ չունեն սրա հետ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031