Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլու. «Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ավիաընկերությունները կիրականացնեն Երևան-Ստամբուլ չվերթները»

Դեկտեմբեր 16,2021 14:34

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) ունեցած հանդիպումներին հաջորդած ասուլի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն միտված նախաձեռնության մասին:

Չավուշօղլուն պնդել է, թե Թուրքիան ու Ադրբեջանը պատերազմից հետո շարունակաբար դրական ուղերձներ են հղում ու ավելացրել. «Հատկապես կարևոր է համընդգրկուն խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին Ադրբեջանի արած առաջարկը Հայաստանին: Դա նաև ցույց է տալիս մեր և Ադրբեջանի նպատակն ու մոտեցումը»:

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է տեսնել տարածաշրջանում այնպիսի համատեղ նախագծեր, որոնք կբերեն խաղաղություն, կայունություն և տնտեսական վերելք: Նա այս համատեքստում խոսել է Թուրքիայի ու Հայաստանի միջև չվերթների վերանկանգնման մասին՝ տեղեկացնելով, որ Ստամբուլ-Երևան թռիչքների իրականացման համար իրենց արդեն դիմել են հայկական ու թուրքական ավիաընկերություններ:

«Դրանք (դիմումները-խմբ.) ուսումնասիրվում են մեր Տրանսպորտի նախարարության ու Քաղավիացիայի կողմից: Սկզբունքորեն դրական ենք վերաբերվում: Առաջիկա օրերին կհայտարարվի, թե որ ընկերությունները կարող են թռիչքներ իրականացնել»,- ասել է Չավուշօղլուն:

Վերջինս հույս է հայտնել, որ Հայաստանը տարածաշրջանի խաղաղությանն ու հանգստությանը միտված կարևոր քայլեր կանի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031