Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Թեւանյան, վերջ տվեք քաղաքական բայղուշությանը»․ Հայկ Կոնջորյան

Դեկտեմբեր 16,2021 13:54

«Պարոն Թեւանյան, ինձ թվում է՝ գիտաֆանտաստիկ ժանրի ինչ-որ ֆիլմեր եք նայել։ Հատկապես, եթե այդ ամենը կապում եք ՔՊ-ի ունեցած հանդիպումների հետ»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի հայտարարությանն այն մասին, որ Ժիրայր Լիպարիտյանը, իր բնորոշմամբ, թուրքական գործակալ է, եւ նրա հետ հանդիպում ունեցած ՔՊ-ն ընդունել է Թուրքիայի նախապայմանները, այդ թվում՝ Սյունիքով միջանցքի տրամադրումը՝ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նա նշեց, որ ՔՊ-ական պատգամավորները տարբեր շրջանակների գիտնականների եւ վերլուծաբանների հետ են հանդիպում, որոնք մտահոգ են երկրի ապագայով․ «Կոռեկտ չէ ձեր կողմից նման եզրահանգումներ անելը։ Կոռեկտ չէ այս ամբիոնից քաղաքական բայղուշություն անել այսպես կոչված միջանցքների եւ նման երեւույթների մասին։ Առաջարկում եմ վերջ տալ քաղաքական բայղուշությանը եւ խոսել իրական փաստերի մասին»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031