Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը կարծում է, որ Հարավային Կովկասում այս պահին բացառիկ հնարավորություններ են ձևավորվել տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում: Նման հայտարարություն Օվերչուկն արել է՝ ելույթ ունենալով Բաքվում անցկացվող «Ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները» խորագրով համաժողովում:
«Վերջին իրադարձությունների համատեքստում տարածաշրջանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն տրանսպորտային-լոգիստիկ ոլորտում»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ իրենք այժմ «ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ»:
Իր ելույթում Ռուսաստանի փոխվարչապետն անդրադարձել է նաև տարածաշրջանում երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիների զարգացման, «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» միջազգային տրանսպորտային միջանցքների հնարավորություններին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Լուսանկարը՝ արխիվային