Ռուսական ընկերությունները 13 նախագիծ են ներկայացրել Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում իրականացնելու համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը:
«Ռուսական ընկերությունները ներկայացրել են 13 նախագիծ Ադրբեջանի ազատագրված տարածքներում իրականացնելու համար: Այդ նախագծերից մեկն արդեն սկսել աշխատանքները «Արազի երկայնքով տնտեսական գոտու» տարածքում»,- ասել է Մուստաֆաևը:
Ըստ Ադրբեջանի փոխվարչապետի՝ մինչ այժմ օտարերկրյա և ադրբեջանական ընկերությունները «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում» իրականացման համար Ադրբեջանի իշխանություններին ներկայացրել են 921 նախագիծ, այդ թվում 283-ը՝ ներդրումային:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ