Երեւանի ավագանու անդամ Անի Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ինչո՞ւ եմ միանում Երևանի քաղաքապետի հրաժարականի ստորագրահավաքին
Քաղաքապետը ներկայացնում է քաղաքական ուժ, և եթե կապերը խզել է այդ ուժի հետ, այլևս չի կարող պաշտոնավարել: Քաղաքապետը պետք է աշխատի ավագանիների հետ, Հայկ Մարությանը աշխատում է ինքն իր հետ և գրեթե չի շփվում ավագանիների հետ, փոխարենը պտտվում են լուրեր, որ սերտ կապեր է հաստատել նրանց հետ, որ չեն էլ մասնակցել ավագանու ընտրություններին:
Համարում եմ, որ Հայկ Մարությանը կորցրել է Երևանի քաղաքապետ լինելու իրավական հիմքերը ու բարոյական իրավունքը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետ պետք է լինի «Լույս», «ԲՀԿ» և «Իմ քայլը» խմբակցությունների քաղաքական ուժը ներկայացնող:
Հ.Գ. Հիշեցնեմ, որ մեր ուժի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյան էր: