Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը դադարել է իրենց քննադատել միջազգային համաժողովներում

Դեկտեմբեր 16,2021 13:04

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այժմ բարենպաստ միջավայր է Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար: Նման հայտարարություն Ալիևն արել է Բրյուսելում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում իր ելույթում և որպես հավաստում իր ասածի՝ նշել, որ եթե նախկինում Հայաստանի ղեկավարությունը սովորաբար միջազգային բնույթի միջոցառումներում հանդես էր գալիս Ադրբեջանի հասցեին մեղադրանքներով, այս անգամ նման բան չեղավ:

«Ալիևը, դրական գնահատելով այդ փաստը, իր հերթին կարծիք է հայտնել Հայաստանի վերաբերյալ: Պետության ղեկավարը նշել է, որ դա վկայում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների առկայության մասին»,- ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Ալիևը նաև գնահատել է Եվրամիության դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում կառուցողական միջավայր ստեղծելու գործում: Նա, մասնավորապես, կարևոր է համարել բաց չթողնել այդ հնարավորությունը և օգտագործել այն ՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Ալիևը նշել է, որ նախօրեին ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը ձգվել է մոտ 5 ժամ և անցել կառուցողական մթնոլորտում: «Բացի այդ, Միշելի նախաձեռնած այդ հանդիպումը լի էր գործնական բովանդակությամբ, քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատմանը և սահմանագծմանը, տրանսպորտային, հատկապես երկաթուղային ենթակառուցվածքների ստեղծմանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանը սպասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություներին՝ հիմնված տարածաշրջանում աշխարհաքաղաքական նոր իրողությունների վրա: «Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնություն ցուցաբերել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանազատումը, քաղաքացիների միջև շփումների ստեղծումը, վստահության միջոցառումները և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ալիևն իր ելույթում նաև անդրադարձել է ականապատ դաշտերի խնդրին՝ նկատելով, որ այս ընթացքում ականների պայթյունից զոհվել կամ վիրավորվել է շուրջ 200 մարդ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031