«Թեեւ այդ կարեւոր թեմայի վերաբերյալ քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչներ ասում էին, որ առաջարկներ ունեն, բայց երեկ նիստը տեղի չունեցավ՝ նույն մեծամասնության պատգամավորների չգրանցվելու պատճառով»,-կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր անդրադառնալով երեկ ՔՊ-ի պատճառով սահմանազատման հարցերով ԱԺ արտահերթ նիստի չկայացմանը՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Մենք չլսեցինք քաղաքական հիմնավորում եւ բացատրություն։ Խախտվում է սահմանադրությունն ու ԱԺ կանոնակարգ օրենքը, որովհետեւ պատգամավորներն առանց հիմնավորման չեն մասնակցում նիստին։ Փոխարենը բռնաճնշումներ են իրականացվում այն համայնքներում, որտեղ իշխանությունը չի կարողացել 50+ ձայներ»,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությունն անարձագանք թողեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ