Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:
Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու դեսպանը մտքեր են փոխանակվել հայ-չինական երկկողմ հարաբերությունների օրակարգի, համագործակցության հեռանկարային ուղղությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ