«Ազատություն». Թուրքական մամուլն ու քաղաքական շրջանակները դրական են արձագանքում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը ուղղված գործընթաց սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությանը:
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը երկուստեք հատուկ բանագնացներ նշանակելու որոշումը պատմական է համարել՝ հույս հայտնելով, որ հնարավորության այս պատուհանը լավագույնս կօգտագործվի:
«2020 թվականի պատերազմից հետո բոլորս միասին սկսեցինք խաղաղության մասին խոսել և հիմա հնարավորության պատուհան կա, որից պետք է օգտվել: Ե՛վ Թուրքիայի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական այրերը պետք է պատասխանատվություն վերցնեն, որպեսզի այդ հնարավորությունը ի վերջո խաղաղության հանգեցնի: Ես, որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, հայտարարում եմ, որ ստանձնելու եմ այդ պարտավորությունը», – ասել է պատգամավորը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի մասին ուշագրավ մանրամասներ է հայտնել Haber Türk լրատվականի իշխանական շրջանակներին մոտ կանգնած սյունակագիր Չեթիներ Չեթինը:
Կարդացեք նաև
Նա գրել է, թե երկուստեք հատուկ ներկայացուցիչների նշանակմանը զուգահեռ մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը Անկարայում և Երևանում աշխատանքային խմբեր են ստեղծվելու, որոնք զբաղվելու են ճանապարհային քարտեզի մշակմամբ:
Ըստ հոդվածագրի, ճանապարհային քարտեզը նախատեսվում է երեք փուլով գործարկել մինչև հաջորդ տարվա մայիս: Այս համատեքստում օրակարգ է գալու նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը Անկարան նախատեսում է գործարկել մայիս-հունիս ամիսներին:
Տաթևիկ ՍԱՐԳՍՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: