«Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ «Իմ քայլ»-ի ավագանու թիմը գործընթաց է սկսել, որովհետև նրան հաջողվել է լուծել աղբահանության խնդիրը, որովհետև համառորեն պայքարում է հանրային տրանսպորտը բարեկարգելու համար՝ չբարձրացնելով երթևեկության վարձը, որովհետև ամեն ջանք գործադրում է երևանցիներին տված իր խոստումներն իրագործելու համար, որովհետև կարող է պարզ ճակատով, հանգիստ քայլել Երևանի փողոցներով, խոսել մարդկանց հետ և՛ դրականը լսել և՛ քննադատություն ու չամաչել իր արածի ու անգամ այն բաների համար, որ դեռևս չի հասցրել իրագործել:
Հայկ Մարությանի դեմ պետք է պայքարել համառորեն, որովհետև այն հեղափոխությանը, որին բոլորս էինք հավատացել, հավատարիմ մնաց հենց Հայկի տեսակը: Իսկ այդպիսի մարդիկ պետք չեն, աշխատող ու սկզբունքային մարդը մեծագույն խնդիր է իշխող թիմի համար, փչացնում է համընդհանուր անկարողության ֆոնը…
Անտրամաբանական ժամանակներ ենք ապրում, երբ սահմանի, անվտանգության ու այլ կենսական հարցերով զբաղվելու փոխարեն պայքար է մղվում աշխատող քաղաքապետի դեմ, որովհետև դեմք ունի, և այդ դեմքը կարողացել է պահել: