Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքիայի մոտեցումը միշտ եղել է հետևյալը, որ հայերը պետք է «քարն իրենց փեշից  թափեն», մոռանան պատմական անցյալը. Աշոտ Մելքոնյան. «168 ժամ»

Դեկտեմբեր 16,2021 10:22

ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Թուրքիայի քայլերին, նախ նշեց, որ այդ առումով, մինչև Արցախի 44-օրյա պատերազմը՝ աշխարհաքաղաքական իրադրությունը Հայաստանի համար շատ ավելի բարենպաստ էր, քան պատերազմից հետո է։

Ինչ վերաբերում է այս գործընթացում ՀՀ իշխանությունների գործողություններին և այն հանգամանքին, որ հայկական կողմը հայտարարություն արեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունից հետո, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակեն, Աշոտ Մելքոնյանը նկատեց՝ հայ-թուրքական հարաբերությունների հիմնախնդիրն իր հիմքում ունի Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության մոտեցումը։ Հետևաբար, հարցը հայության համար նուրբ ու զգացական է, որի համար էլ իշխանությունները չեն ցանկանում՝ հանրային մեծ իրազեկում լինի։

«Այս խնդրի վերաբերյալ նման ձևով են աշխատել գրեթե բոլոր իշխանությունները՝ սկսած առաջին նախագահից։ Նրանք աշխատում են շատ մանրամասներ չհայտնել բացահայտ։ Կրկնում եմ, եթե նախկինում մեզ համար ավելի նպաստավոր պայմաններում Թուրքիան մեր առջև նախապայման էր դնում Հայոց ցեղասպանությունից հրաժարում, ապա այսօր ի՞նչ են կարծում, այդ հարցը Թուրքիան օրակարգից կհանի՞։ Իհարկե ոչ։ Թուրքիայի մոտեցումը միշտ եղել է հետևյալը, որ հայերը պետք է «քարն իրենց փեշից  թափեն», մոռանան պատմական անցյալը՝ հանուն երկու ժողովուրդների բարեկամության և այլ արևելյան շողոքորթությունների»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031