Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Պատասխանը, ցավոք, բացասական է. «168 ժամ»

Դեկտեմբեր 16,2021 09:30

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ինքնին դրական գործընթաց է, քանի որ պարզ է՝ շատ ավելի լավ է ապրել հարևան երկրի հետ հաշտ ու բաց սահմաններով, քան թշնամանքի ու փակ սահմանների պայմաններում։ Բայց այդ հնարավորությունն իր մեջ պարունակում է նաև սպառնալիքներ, որովհետև չափազանց կարևոր է գինը, որը Հայաստանը կարող է վճարել այդ հնարավորության դիմաց։

Հայաստանը հերթապահ հայտարարություններ է անում առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման մասին։ Բայց դա կարող է լինել միայն հրապարակային մտավարժանք։ Շատ կարևոր է հարցի պատասխանը՝ արդյոք Թուրքիան պատրա՞ստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։ Պատասխանը, ցավոք, բացասական է։ Հատկապես, որ արցախյան վերջին պատերազմից հետո Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե բոլոր ուղղություններով առաջադրել են իրենց նախապայմանները, որոնք գրեթե ամբողջությամբ բավարարվել են Հայաստանի կողմից, վերջին ամենացայտուն օրինակը թուրք-ադրբեջանական համատեղ նախաձեռնություն համարվող «3+2» ձևաչափով բանակցություններին Հայաստանի մասնակցությունն էր։

Այսինքն՝ Թուրքիան տեսնում է, որ գործ ունի Հայաստանի այնպիսի իշխանության հետ, որը գործնականում պատրաստ է բավարարելու ցանկացած նախապայման՝ հանուն «խաղաղության դարաշրջանի»։

Ռոբերտ Տեր-Սարգսյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031