Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նախկինում Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջում էր հանձնել ազատագրված շրջաններից գոնե մեկը, հիմա այդ խնդիրը չկա։ Այժմ պահանջում է ավելին». Անդրանիկ Իսպիրյան. «Փաստ»

Դեկտեմբեր 16,2021 09:00

Տևական ժամանակ է՝ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունները փոխադարձ «դրական ազդակներ» ստանալու մասին են հայտարարում: Պաշտոնապես, ըստ էության, չհերքվեց նաև Վրաստանի վարչապետի միջոցով Էրդողանի հետ հանդիպելու Փաշինյանի ցանկության վերաբերյալ տեղեկությունը:

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, մինչ անդրադառնալը վերջին զարգացումներին, «Փաստի» հետ զրույցում նախ շեշտեց, որ իրականում դրական ազդակներ բացառապես Հայաստանից են եղել։ «Թուրքիայից մենք որևէ դրական ազդակ չենք տեսել: Ավելին՝ այս առումով հետընթաց կա: Այսինքն, եթե նախկինում Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման համար պահանջում էր հանձնել ազատագրված շրջաններից գոնե մեկը, հիմա այդ խնդիրը չկա։ Այժմ պահանջում է ավելին, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։

Բացի այդ, մատնանշում է նաև Ադրբեջանի հետ քայլերը համաձայնեցնելու մասին, մինչդեռ նախկինում նման դրույթ առաջ չէր քաշում՝ Ադրբեջանն այդ համատեքստում չկար: Իսկ իրականում կան անտրամաբանական պահանջներ, որոնցով չեն սահմանափակվելու։Այսինքն, եթե տրամադրես միջանցք, կպահանջեն Ցեղասպանության ճանաչման գործընթացի սառեցում։ Գուցե դրանից հետո էլ ասեն՝ «Ծիծեռնակաբերդը փակեք», «Արարատ անունը փոխեք», «զինանշանը հանեք» ու այսպես շարունակ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ միայն միամիտները կարող են կարծել, թե Թուրքիայի դիրքորոշումներում դրական ազդակներ կան:

Բացասական համարելով Էրդողանի հետ հանդիպելու ցանկությունը՝ նա հավելեց. «Մենք հիմա այն վիճակում չենք, որ այս փուլում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում ցանկանանք։ Նախկինում ֆուտբոլային խաղը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու գործընթացի սկիզբ դարձավ, և այդ ժամանակ իրավիճակն այլ էր։ Այդ փուլում մենք շատ լավ դիրքում էինք: Խոսքը նաև երկրի տնտեսության, նաև մեր բանակի մասին է։ Հիմա շատ վատ դիրքում ենք գտնվում ոչ միայն նշված ուղղություններով, այլև հասարակությունն է բարոյալքված ու պառակտված։ Հիմա բավականին այլ է իրավիճակը, ու այժմ, ավելի քան երբևէ, չպետք է ցանկանայինք խնդրել Թուրքիային մեզ հետ հարաբերությունները լավացնել։ Մինչդեռ հիմա ուղիղ ձևով խնդրում ենք Թուրքիային մեզ հետ հարաբերությունները կարգավորել: Ես միշտ եմ ասել, որ, առհասարակ, երկու հարևան երկրները պետք է լավ հարաբերություններ ունենան: Մեր դեպքում, սակայն, մենք խնդրում ենք, իսկ Թուրքիան պահանջում է։ Տեսնելով, որ Թուրքիան պահանջում է, ու այդ պահանջները միայն ավելանում են, մենք, միևնույնն է, շարունակում ենք խնդրել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031