Երեւանի ավագանու անդամ, «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հայկ Մարության ջան, հետդ եմ:
Նիստ չի եղել, որ մի թերություն չասեմ, բայց ես անարդարություն չեմ հանդուրժի:
Ամենածանր ճգնաժամերը դու ես լուծել, ամենաբարդ խնդիրներին լուծումներ գտել:
Կարդացեք նաև
Ավագանին միայն պատին էր դնում հասածդ նվաճումները ու ծափեր կորզում:
Իսկ երբ դու ճկռում էիր խնդիրների, ճգնաժամի ժամանակ, երբ երևանցուն պետք էր պատասխան տալ, թե ինչու է վատ ու երբ լավ կլինի, մի քանի հոգի էին օգնում խաչդ կրել:
Չկոտրվես: Գիտեմ, որ դու գործի մարդ ես, խորապես անկուսակցական ու քեզ հիմա դժվար է, քանի որ «ոհմակ» չունես քեզ սատարող:
Բայց դու ավելին ունես: Մտի նայի երևանցիների արձագանքը: Քո արածը գնահատողը կգնահատի»:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի գրառումը
«Չեմ մասնակցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որևէ գործընթացի:
Ավելին՝ անվստահություն հայտնելու պատճառ չունեմ: Դրական եմ գնահատում քաղաքապետի աշխատանքը և կարծում եմ, որ նա արդյունավետորեն կյանքի է կոչում երևանցու առաջ ստանձնած իր պարտավորությունները: Առայժմ այսքանը»:
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանի գրառումը
«Ես՝ որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ, և համարում եմ, որ դա չի բխում Երևան քաղաքի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատը առաջնային մանդատ է, ընտրվել է ուղիղ Երևան քաղաքի բնակիչների կողմից։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց երևանցիներն ուզու՞մ են փոխել»։