Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում արձագանքել է Հայաստանում վերադարձված գերիներին ձերբակալելու մասին հայտարարությանը:
«Ձերբակալվածների մի մասը… վերադառնալուց հետո ձերբակալվել են Հայաստանում: Դա լուրջ ազդակ է մեզ համար, այդ մարդկանց համար, նրանց հարազատների համար: Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, իսկ նրանց ձերբակալեցին: Հնարավոր է, որ նրանց խոշտանգումների ենթարկեն: Նրանք բավականին կոշտ փորձ ունեն»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այդ մասին պատմել են գերեվարված ադրբեջանցիները:
Հետևաբար, Ալիևը եզրակացրել է, որ եթե իրենք ավելի շատ մարդ վերադարձնեն, միևնույն է, նրանք ձերբակալվելու են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ