Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ես ոստիկանությանը ասել եմ՝ ինձ էլ հրավիրեք, տեսնեմ՝ ինքը ինձ նայելով կրկնո՞ւմ է այդ բառերը, թե՞ չէ». Վիգեն Խաչատրյան

Դեկտեմբեր 15,2021 23:23

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանին իր ֆեյսբուքյան գրառման համար կանչել են ոստիկանություն:

Սաղաթելյանը նոյեմբերի 16-ին սոցցանցում, մասնավորապես գրել էր. «ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը համախմբման կոչ է անում ԱԺ-ում, ասումա էս ներքին անհամաձայնություններն են դուխ տալիս թշնամուն… Պարոն Խաչատրյան, եթե այդպես է, ապա արդյո՞ք դուք չեք իրավիճակի պատասխանատուն, էս երեք տարում ազգի տոտալ պառակտման համատեքստում, հը՞, այ … –ի տղա»:

Դեկտեմբերի 6-ին Սաղաթելյանին հրավիրել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ վերջինս տվել է բացատրություն ու բաց թողնվել:

Վազգեն Սաղաթելյան

«Առավոտի» հետ զրույցում Վազգեն Սաղաթելյանը հարցին, թե ի՞նչ բացատրություն է տվել ոստիկանությունում, որ բաց են թողել՝ պատասխանեց. «Ինձ չէին էլ ձերբակալում, որ իմ բացատրության հիման վրա բաց թողեին կամ չէ: Պետք է  հետո հասկանան՝ դրա մեջ հանցակազմ կա՞, թե՞ չէ: Օրինակ, վերջին անգամ, երբ գնացի ոստիկանություն, առհասարակ ծիծաղելի հարցով էին կանչել: Կիսվել էի news.am-ի նյութով, որում պատմում էին Քենիայում պահպանակների դեֆիցիտի մասին եւ կոչ էի արել ՔՊ-ի ողջ անձնակազմին գործուղել Քենիա: Կանչել են ոստիկանություն, ասում են՝ ի՞նչ եք առաջարկում: Մեկնաբանումը տարբեր կարող է լինել: Ես ասել եմ՝ թող գնան, ինչով կարողանան՝ օգնեն: Հիմա, եթե իրենք հասկանում են, որ բացառապես սեփական ավանդը պետք է ունենան այդ դեֆիցիտի գործում, դա արդեն  իրենց խնդիրն է, ես կարծում եմ, որ այլ միջոցներ էլ կան այդտեղ օգտակար լինելու: Եթե իրենք այլ միջոց չեն գտնում ու վիրավորվում են դրանից, կանեն ուրիշ եզրահանգումներ: Ինչ վերաբերում է Վիգեն Խաչատրյանի հարցով…Եթե իրենք ուզենան վիրավորվել, գուցե կարողանան, բայց օրենքի 137.1 մասով, ես պնդում եմ, որ նման խախտում այնտեղ չկա: Եթե իրենք գտնում են, որ կա, գործը կգնա դատարան: Պետք է մինչ այդ կանչեն նաեւ Վիգեն Խաչատրյանին»:

Մենք խոսեցինք նաեւ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ: Հարցին՝ ձեզ կանչե՞լ են ոստիկանություն, դուք բացատրություն տվե՞լ եք ու վիրավորվե՞լ եք այդ գրառումից, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Ինձ զանգել են, տեղյակ են պահել: Ես ասել եմ, որ եթե իրեն կանչեք ոստիկանություն, խնդրում եմ ինձ էլ հրավիրեք, կուզենամ տեսնեմ՝ ինքը իր գրավոր խոսքը բանավոր կրկնո՞ւմ է: Ես իրեն չեմ ճանաչում, կուզենամ հասկանալ՝ ինչ է ուզում այդ մարդը»:

Հարցին՝ դուք վիրավորվե՞լ եք գրառումից՝ Վիգեն Խաչատրյանը հարցով պատասխանեց. «Ձեզ եթե այդպիսի բան գրեին, կվիրավորվեի՞ք, թե՞ չէ, ձեր հարցը վիրավորական է, ի՞նչ է նշանակում վիրավորվա՞ծ եք»: Պատրաստվո՞ւմ է արդյոք վիրավորանքի համար բողոք ներկայացնել՝ Վիգեն Խաչատրյանն ասաց, որ կմտածի այդ հարցի շուրջ. «Ես ոստիկանությանը ասել եմ՝ ինձ էլ հրավիրեք, տեսնեմ՝ ինքը ինձ նայելով կրկնո՞ւմ է այդ բառերը, թե՞ չէ: Կարող է  մարդ է, երեւի վրդովվել, ինչ-որ բան է գրել, ես դրա հետեւից ընկնողը չեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031