ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ի սատարումն վանաձորցի մեր հայրենակիցների ընտրության, քիչ առաջ այցելեցի ՀՀ քննչական կոմիտե և հանդիպեցի Մամիկոն Ասլանյանին։
Անընդունելի և անթույլատրելի ենք համարում Հայաստանում արդարության ու ժողովրդավարական արժեքների ոտնահարումը և քաղաքացիների ընտրության հետ հաշվի չնստելու բոլոր փորձերը։
Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել»:
Կարդացեք նաև