Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայից հատուկ բանագնաց է կնշանակվի ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլիչը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ընթացքում:
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար մեր հատուկ բանագնաց կնշանակենք ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլիչին»,- ասել է նա թուրքական ТРТ հեռուստաալիքի եթերում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ