Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունից հետո, ֆեյսբուքում վանաձորցիները բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը։ Նրանք պահանջում են ազատ արձակել Ասլանյանին։
«Ազատություն քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին» ֆլեշ-մոբի միջոցով` վանաձորցիները պահանջում են հարգել իրենց ընտրության իրավունքն ու ազատել իրենց քվեն ստացած թեկնածուին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսվում էր Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու անդրանիկ նիստը։ Այդ ընթացքում պետք է քվեարկության միջոցով ընտրվեր համայնքի ղեկավար։ Իսկ «Ասլանյան դաշինքը» ստացել է 15 մանդատ։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Վերջին 30 տարում այս աստիճանի պրիմիտիվ ձեռագիր չի եղել։ Եթե մեկը հաղթում է ընտրություններում և նա իշխանության թիմից չէ, նրա վրա քրեական գործ են կարում, փորձում խեղճացել, որպեսզի նա իր տեղը զիջի իշխանության թեկնածուին։ Այսպիսի մանկական մտածողությամբ իշխանությունը ոչ մի հաջողության չի կարող հասնել ոչ երկրի ներսում համերաշխության մթնոլորտ ստեղծելու գործում, ոչ էլ նորմալ համայնքային իշխանություններ ձևավորելու գործում։