Դեկտեմբերի 15-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ ղեկավար կազմի և Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի պատվիրակության հանդիպումը:
Ողջունելով գործընկերներին Ստեփանակերտում՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ բարձր է գնահատում նախորդ տարիների համատեղ գործունեությունը հայկական երկու հանրապետությունների խորհրդարաններում և այդ տարիներին ձևավորված հարաբերությունների հիմքով վստահության միջավայրում քաղաքական ակտիվ շփումներն ու փոխգործակցությունը շարունակելու ցանկությունը:
Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը ներկայացրել են Արցախ կատարած իրենց հերթական այցելության տպավորությունները՝ որոշ առաջարկներ ու մտահոգություններ ներկայացնելով Արցախի ներկայիս անվտանգային, սոցիալական և հոգեբանական իրավիճակի առնչությամբ, օգտակար համարելով երկու կուսակցությունների միջև պարբերական հանդիպումների և քննարկումների նոր հարթակների վերագործարկումը:
Արցախի խորհրդարանի պատգամավորներ Դավիթ Մելքումյանը և Գեղամ Ստեփանյանը ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանի, Տարոն Մարգարյանի և Հայկ Մամիջանյանի հետ մտքեր փոխանակեցին խորհրդարանական ձևաչափով համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Արցախի ժողովրդավարական կուսակցություն