ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանն անդրադառնալով Ժիրայր Լիպարիտյանի հենց այս օրերին Հայաստան գալուն՝ ասաց. «Նախ, պետք է հասկանալ, թե ինքը ով է: Նա մեր հանրությանը ներկայանում է, որպես ՀՀ առաջին նախագահի խորհրդական: Հայաստանը, վերջինին չհաշված, ունեցել է երեք նախագահ, որոնք ունեցել են տասնյակ խորհրդականներ: Եվ դա որպես պաշտոն կարգավիճակ չէ:
Հայաստանում է գտնվում հայերեն խոսացող, հայի ազգանունով ԱՄՆ քաղաքացի, որը այնտեղի համալսարաններից մեկի դասախոս, պրոֆեսոր է: Այդ մարդը հիմա այստեղ է ու ոչ ոք չի հարցնում, թե նրա համար ո՞վ է տոմս գնել, որպես տուրի՞ստ է եկել, թե՞ գործուղման, ո՞ւմ հրավերով է եկել, հյուրանոցի վճարը ո՞վ է կատարել, ո՞վ է փոխհատուցում նրա ծախսերը, ինչո՞վ է մոտիվացված այսօր այստեղ լինելու, ինչի՞ այստեղ չի եղել, ասենք, հինգ տարի առաջ, անցած տարի պատերազմի ժամանակ, եթե ինքը հայ դիվանագետ է, այդ կարեւոր ժամանակաշրջանում ինչի այստեղ չէր:
Բավական չէ, որ այդ մարդը հիմա այստեղ է, մի բան էլ ուղիղ շփում ունի պետության ղեկավարի, վարչապետի հետ, ներկայացնում իր տեսակետները, հանդիպում ԱԺ իշխանական խմբակցության պատգամավորների, Անվտանգության խորհրդի անդամների հետ ու տեսակետներ հայտնում: Ու նրա տեսակետը ո՞րն է: Երեկ ռադիոկայաններից մեկին տված հարցազրույցում լսեցի, որ ասում է. հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյաների հետ եւ իրենց ասել, որ սաստեն Հայաստանում իրենց դեսպանին, որովհետեւ նա պատերազմից հետո խոսել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:
Պատկերացնո՞ւմ եք. ընդհանրապես չի կարելի խոսել ԼՂ կարգավիճակի, այլ ոչ թե անկախության ճանաչման մասին, չի կարելի, որ ամերիկյան քաղաքականությունը թույլ տա առհասարակ խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին:
Կարդացեք նաև
Հիմա այս մարդը գտնվում է Հայաստանում ու այսպիսի աշխատանք է տանում՝ Արծվիկ Մինասյանին էլ հակադարձելով, թե նրան Հայաստանում թուրքերը իրեն չեն մորթել, հետեւաբար, Թուրքիայից ու Ադրբեջանից Հայաստանին վտանգ չկա: Եվ ԱԱԾ-ն ոչ թե իրեն է չեզոքացնում, այլ ակտիվիստ երիտասարդներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ