Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարությանին անվստահություն հայտնելու համար ավագանու 1/2 –ից ավելիի ստորագրությունն ունենք»

Դեկտեմբեր 15,2021 19:25

Մամուլում շրջանառվող լուրերը, թե Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու վերաբերյալ ստորագրություններ է հավաքում, հաստատվում են։

Aravot.am-ի հետ զրույցում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներից մեկը, որը ցանկացավ անունը չհրապարակենք, հաստատեց լուրը։ Նա ասաց, որ ինքն էլ է միացել այդ նախաձեռնությանը եւ պատրաստվում են անվստահություն հայտնել քաղաքապետին։

Ըստ մեր աղբյուրի, ամենայն հավանականությամբ առաջիկայում արտահերթ նիստ կհրավիրվի , օրակարգում մեկ հարց կլինի, եւ այն կլինի Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախագծով։

Նա ասաց, որ նման նախագիծ ներկայացնելու համար հարկավոր ավագանու 1/2 –ի ստորագրությունը։

«Դրանից ավելին էլ ունենք»,-ասաց ավագանու անդամը։

Ընդ որում, նա պնդեց, որ անվստահությունը քաղաքապետի վատ աշխատանքի համար է։ Թե ինչպես է թերացել քաղաքապետը, ավագանու անդամն ասաց՝ շատ աշխատանքներում․«Ես հասկանում եմ, 2018-ից հետո մարդիկ նկատում են, որ քաղաքապետն աշխատում է, բայց մեր կարծիքով նա կարող էր մի քանի անգամ լավ եւ արագ աներ։ Խնդիրը զուտ աշխատանքային է, համագործակցության հետ է կապված, քաղաքի աշխատանքը կարող էր տասը անգամ ավելի արագ լիներ»։ Մեր դիտարկմանը՝ վերեւից ուղղակի հրահանգ է եղել, այդպես եք վարվում, ավագանու անդամն ասաց․«Ոչ, ներքեւից է եղել»։

Մեզ հետ զրույցում ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ տեղյակ չէ այդ նախաձեռնությանը, իրեն չեն էլ դիմել ստորագրելու համար։

«Լույս» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանն էլ ասաց, որ իրեն չեն դիմել, սակայն կարծիք հայտնեց, որ դժվար «Իմ քայլ»-ին հաջողվի նման բան անել, քանի որ խմբակցությունն այնքան «թափթփված է», տարբեր մարդիկ են՝ ՀԿ-ից, մշակութային ոլորտից եւ այլն, որ դժվար միասնական որոշում լինի։

Իսկ «Իմ քայլից» Աշոտ Սարգսյանն էլ չհերքեց պաշտոնանկության մասին լուրը։

Ավագանու իշխող ուժի ավագանու անդամներից շատերն այս ընթացքում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չեն պատասխանում։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ»-ը գրել, թե Մարությանը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այս տեղեկությունը Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը հերքել էր այս լուրը, նշելով՝ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որեւէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Հ. Գ. «Անհրաժեշտ 33 ստորագրությունից ավելին՝ նախնական տվյալներով 39-ն արդեն կա», – «Ազատությանը» փոխանցել է ավագանու իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ ստորագրողներից մեկն էլ ինքն է և կողմ է գործընթացին. «Այո, գործընթաց սկսվել է, ու այո, կարծում եմ, մինչև էս ամսվա վերջ Հայկ Մարությանը պաշտոնանկ կարվի»։

Թե ինչու է խմբակցությունը նման գործընթաց սկսել, Կոտոլյանը մանրամասնել չի ցանկացել։ Ասել է միայն, թե «Իմ քայլն» իր հիմնավորումներն ավելի ուշ կներկայացնի. «Ես չեմ նախաձեռնել, բայց ես միացել եմ, որովհետև կողմ եմ եղել գաղափարին։ Հիմնավորումները կան, բայց քանի որ հիմնավորումները պետք է փաստարկված լինեն, էդ հիմնավորումները կներկայացնենք ավելի ուշ»։

Ըստ Կոտոլյանի, ներկայումս քաղաքապետի մի քանի թեկնածուների անուններ են քննարկում, նրանցից մեկը փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031