Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան դրական է գնահատել ԵԱՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալու առաջարկը

Դեկտեմբեր 15,2021 19:15

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դրական է գնահատել Ղազախստանի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը՝ Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ տալու վերաբերյալ:

«Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևի առաջարկը, որը, ըստ էության, եվրասիական ինտեգրման գաղափարախոսն է, ուշադրության արժանի է: Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա նպատակները, սկզբունքները և հետաքրքրված են առավել սերտ ինտեգրման  և գործակցության հարցում: Առաջին հերթին մենք նկատի ունենք ԱՊՀ երկրները, որոնք ԵԱՏՄ ադամ երկրների հետ առավել սերտ կապեր են պահպանում»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ երկխոսության զարգացումն Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև ցանկացած ձևաչափով կնպաստեր փոխադարձ առևտրի և տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Զախարովան, սակայն նկատել է, որ Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տալուն կարող է խոչընդոտել Հայաստանը:

«Ինչպես գիտեք, հարկ է հաշվի առնել, որ ԵԱՏՄ-ում գործակցության մակարդակի բարձրացման վերաբերյալ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմերի համաձայնությամբ՝ հաշվի առնելով այդպիսի քայլի հնարավոր տնտեսական հետևանքների վերաբերյալ համակողմանի փորձագիտական մշակումների արդյունքները»,- ասել է Զախարովան:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031