Լրահոս
Օրվա լրահոսը

Աժ-ում քննարկվել են հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները

Դեկտեմբեր 15,2021 18:55

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, ինչպես նաեւ դեսպանորդ Փեեթեր Փալսը:

Ողջունելով դեսպանին` Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ երկու երկրների միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ, որոնց ընդլայնման առումով կարեւոր են միջխորհրդարանական հարաբերությունները, մասնավորապես խորհրդարանական բարեկամության խմբերի սերտ աշխատանքը:

Որպես Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար` Անուշ Բեղլոյանը կարեւորել է օրենսդիրների միջեւ շփումների ակտիվացման եւ առաջիկայում աշխատանքային օրակարգի ձեւավորման հարցերը:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, տարածաշրջանում առկա մարտահրավերները: Էդուարդ Աղաջանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին եւ եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների խախտումներին:

Հայ խորհրդարանականները նշել են, որ օրակարգային կարեւորագույն հարցը շարունակում է մնալ հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք: Այս համատեքստում Էդուարդ Աղաջանյանն արժեւորել է Էստոնիայի խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամական խմբի` ռազմագերիների վերադարձի հարցում հստակ դիրքորոշումը:

Խոսելով ՀՀ-ԵՄ համագործակցությունից` Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը կարեւորել է Էստոնիայի աջակցությունը` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ եւ լիարժեք կիրարկման հարցում:

Դեսպանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի խորացման, փոխայցերի ակտիվացման, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Կողմերն անդրադարձել են անվտանգային հարցերի կարեւորությանը եւ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման հարցերին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-էստոնական համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները, մասնավորապես համագործակցությունը եւ գալիք աշխատանքները մի շարք կառույցների ու կազմակերպությունների շրջանակներում:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031