Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Պարի պետական անսամբլի պարող Վահագն Կարապետյանը եւ հայտնել իր տնից կատարված գողության մասին:
Ըստ մեր աղբյուրի, տեխնիկական միջոցների գործադրմամբ նրա տան պատուհանը բացել ու գողացել են ոսկյա զարդեր:
Վահագն Կարապետյանից ընդունվել է հաղորդում: Վնասի չափը պարզվում է, կատարվում է նախաքննություն: