Լրահոս
Օրվա լրահոսը

«3+3» ձեւաչափը եթե մեկի շահերի հաշվին է, չի կարող ընդունվել». Աշոտ Թավադյան

Դեկտեմբեր 15,2021 17:59

«3+3» ձեւաչափը եթե մեկի շահերի հաշվին է, դա չի կարող ընդունվել»,- այսօր Եվրասիական փորձագիտական ​​ակումբի յոթերորդ տարեկան հանդիպման ժամանակ, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական ​​և վերլուծական հասարակական կազմակերպության, Եվրասիական փորձագիտական ​​ակումբի կազմակերպած «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարիները. Եվրասիական ինտեգրումը երեկ, այսօր, վաղը» համաժողովի ժամանակ, հակադարձելով Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Թամարա Գուզենկովային, ասաց Եվրասիական տնտեսագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Իր ելույթում, ռուսաստանցի փորձագետը հորդորել էր հայ գործընկերներին՝ բաց չթողնել պահը եւ օգտագործել այն հնարավորությունները, որոնք այսօր Հայաստանն ունի՝ խոսելով «3+3» ձեւաչափի մասին: Նրա գնահատմամբ, այդ ձեւաչափում համագործակցությունը հանգեցնելու է ԵԱՏՄ-ում տնտեսական լուրջ զարգացումների եւ ԵԱՏՄ-ն արդեն այն «քարն է, որին դեմ է առել Բրյուսելը»:

Իր ելույթում Աշոտ Թավադյանը խոսեց նաեւ Հայաստանից ահագնացող տեմպերի հասնող արտագաղթի մասին: Իր գնահատմամբ, այսօր ՌԴ-ում մոտ երեք միլիոն հայ է ապրում եւ եթե արտագաղթի այս տեմպը շարունակվի, մի քանի տարի անց Ռուսաստանում ավելի շատ հայ կապրի, քան Հայաստանում: Պատճառներն, ըստ նրա, պատերազմն է եւ համավարակի արդյունքում առաջացած գործազրկությունը:

«Վերջերս ԵԱՏՄ-ն զգալիորեն ընդլայնել է իր միգրացիոն գրավչությունը Հայաստանի համար։ Սա, մասնավորապես, հանգեցրել է քաղաքացիների որոշակի կատեգորիաների` աշխատանքի ընդունման, քաղաքացիություն ստանալու ընթացակարգի պարզեցմանը, ինչպես նաեւ բարձրագույն կրթություն ստանալու, պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիության, սոցիալական եւ կենսաթոշակային իրավունքների ապահովման ընթացակարգերի կարգավորմանը: Քանի որ Ռուսաստանն աշխատավարձի չափով զգալիորեն առաջ է ԵԱՏՄ երկրներից, Հայաստանից աշխատանքային ռեսուրսների արտահոսքը լուրջ խնդիր է։ Մարդկային կապիտալի կորուստը կարող է դանդաղեցնել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացը արդեն միջնաժամկետ հեռանկարում»,- ասաց նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ Հայաստանի համար բացված հեռանկարները կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ տնտեսության ներուժի աճի եւ միգրացիոն սալդոյի վրա։ Նրա գնահատմամբ, ԵԱՏՄ անդամ երկրների համապարփակ համագործակցության մասին ԵԱՏՄ համաձայնագրի ամբողջական իրականացումը Հայաստանում միգրացիոն սալդոյի հետ կապված իրավիճակի բարելավման տանող ճանապարհն է։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031