Ինչպես հայտնել էինք, խորհրդարանն այսօր ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ պետք է արտահերթ նիստ գումարեր, որի օրակարգում էր «Հայաստան» դաշինքի հեղինակած՝ սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը, սակայն նիստն ընդմիջվել էր քվորում չլինելու պատճառով․ ՔՊ-ական պատգամավորները չէին ներկայացել։
Օրենքով սահմանված 4-ժամյա ընդմիջման ժամանակահատվածի ավարտից հետո, երբ նիստը վերսկսվեց, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ չորս ժամում քվորում չի ապահովվել․ «Նիստի իրավազորության ապահովում չի եղել։ Սա բերել է նրան, որ նիստը համարվում է չկայացած»։
Հիշեցնենք, որ սահմանազատման խնդիրների վերաբերյալ հայտարարությունը վերջերս մերժվել էր ԱԺ գլխադասային հանձնաժողովում․ ՔՊ-ականները կարծիք են հայտնել, որ դրանում ներքաղաքական օրակարգ կա։ Ընդդիմադիր պատգամավորներն էլ պնդել են՝ սրանով իշխանությունն ապացուցեց, որ Ադրբեջանի հետ արդեն իսկ կան պայմանավորվածություններ, որոնց մասին հանրությունը վերջինն է իմանում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ